«ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/318 Ա

21.06.2023

«ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 10-րդ գլուխը և 96-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (21.06.2023թ. թիվ 26 արձանագրություն) և «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության 08.06.2023 թ. և 16.06.2023 թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Արամ Զաքարյանին:
2. «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Թաթուլ Թամրազյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                     ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ