«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/317 Ա

21.06.2023

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (21.06.2023թ. թիվ 26 արձանագրություն) և «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 25.05.2023 թ․, 26.05.2023 թ․, 29.05.2023 թ․ և 15.06.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2023 թվականի ապրիլի 25-ի թիվ 17-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                              ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ