«ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/309 Ա
21.06.2023
«ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հունիսի 21-ի թիվ 26 արձանագրություն) և քննարկելով «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի կողմից «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ