«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/291 Ա
07.06.2023
«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին
«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ն 2023 թվականի մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 454,546 հատ, 2080 ՀՀ դրամ անվանական արժեքով, սովորական անվանական բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ն 2023 թվականի հունիսի 5-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հունիսի 7-ի թիվ 24 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված 454,546 հատ, 2080 ՀՀ դրամ անվանական արժեքով, սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ