«Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության «Ա» դասի հասարակ անվանական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/288 Ա

31.05.2023

«Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության «Ա» դասի հասարակ անվանական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն 2023 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 40,000,000 հատ, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով, «Ա» դասի, հասարակ, անվանական բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն 2023 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մայիսի 31-ի թիվ 23 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2023 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 40,000,000 հատ, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով, «Ա» դասի, հասարակ, անվանական բաժնետոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                          ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ