«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Թումանյան» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/286 Ա

31.05.2023

«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Թումանյան» մասնաճյուղը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (31.05.2023 թ. թիվ 23 արձանագրություն), ինչպես նաև «Ֆասթ Բանկ» ՓԲԸ 13.04.2023 թ., 27.04.2023 թ., 03.05.2023 թ., 15.05.2023 թ. և 17.05.2023 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Թումանյան» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                        ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ