«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/284 Ա

31.05.2023

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (31.05.2023 թ. թիվ 23 արձանագրություն) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից 08.05.2023 թ. և 10.05.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Արամ Փինաջյանին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում:
2. Գրանցել Եվա Գազազյանին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում:
3. Գրանցել Եվա Գազազյանին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ համապատասխանության գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                      ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ