«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/283 Ա

31.05.2023

«Ֆիդես Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008 թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (31.05.2023 թ. թիվ 23 արձանագրություն) և «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 11.05.2023 թ. և 22.05.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Գրիգորի Մարտիրոսյանին:
2. Գրանցումից հանել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Էռնեստ Գրիգորյանին:
3. Գրանցումից հանել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մեսրոպ Առաքելյանին:
4. Գրանցել Սևակ Հարությունյանին «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
5. Գրանցել Արմեն Բաբայանին «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
6. Գրանցել Նորայր Ավանեսյանին «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                        ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ