«ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/282 Ա

30.05.2023

«ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան վարկավորման  ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու վերաբերյալ

Ուսումնասիրելով «ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ (այսուհետևª նաև գրավատուն) կողմից 2023 թվականի մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխությունները և հիմք ընդունելով §Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին¦ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի §է¹¦ կետը, §Գրավատների և գրավատնային գործունեության մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասըª

Ո ր ո շ ու մ ե մª

1. Համաձայնություն տալ «ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կողմից 2023 թվականի մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                     ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ