«Ինվիա Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/281 Ա

30.05.2023

 «Ինվիա Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008 թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (24.05.2023 թ. թիվ 22 արձանագրություն), «Ինվիա Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց` Արամ Կայֆաջյանի և Սթիվեն Պոլյակի 30.12.2022 թ․, 21.02.2023 թ․, 20.04.2023 թ. և 10.05.2023 թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Անահիտ Շաքարյանին «Ինվիա Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:
2. Գրանցել Սիրանուշ Խլղաթյանին «Ինվիա Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
3. Գրանցել Վլադիմիր Թալալյանին «Ինվիա Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                        ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ