«ԻՆՎԻԱ» (ներկայումս՝ «Ինվիա Ինվեսթմենթս») փակ բաժնետիրական ընկերության` որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության կասեցված մեկամսյա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/280 Ա

30.05.2023

«ԻՆՎԻԱ» (ներկայումս՝ «Ինվիա Ինվեսթմենթս») փակ բաժնետիրական ընկերության` որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության կասեցված մեկամսյա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, քննարկելով 30.12.2022 թ., 21.02.2023 թ., 20.04.2023 թ. և 10.05.2023 թ․ «ԻՆՎԻԱ» (ներկայումս՝ «Ինվիա Ինվեսթմենթս») փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց՝ Արամ Կայֆաջյանի և Սթիվեն Պոլյակի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «ԻՆՎԻԱ» (ներկայումս՝ «Ինվիա Ինվեսթմենթս») փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման ու լիցենզավորման դիմումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 27.01.2023 թ. թիվ 1/01 ԾՕՀ-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (24.05.2023 թ. թիվ 22 արձանագրություն)՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել «ԻՆՎԻԱ» փակ բաժնետիրական ընկերության (ներկայումս՝ «Ինվիա Ինվեսթմենթս»)՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության կասեցված մեկամսյա ժամկետը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                          ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ