«Էյ Էմ Փի Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գրոութ Լենդ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/279 Ա

30.05.2023

«Էյ Էմ Փի Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գրոութ Լենդ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թ. մայիսի 24-ի թիվ 22 արձանագրություն), «Էյ Էմ Փի Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Էյ Էմ Փի Մենեջմենթ» ՍՊԸ «Գրոութ Լենդ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 20.04.2023 թ. և 19․05․2023 թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 26.04.2023թ. թիվ 1/210Ա որոշմամբ կասեցված՝ «Էյ Էմ Փի Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գրոութ Լենդ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ