«ՄՈՒԼՏԻ ՄԵՋԻՔ ՄՈԼ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/274 Ա

30.05.2023

«ՄՈՒԼՏԻ ՄԵՋԻՔ ՄՈԼ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007թ. թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 23.05.2023թ. թիվ 64 Ա որոշումը և հաշվի առնելով «ՄՈՒԼՏԻ ՄԵՋԻՔ ՄՈԼ» ՍՊԸ-ի կողմից 24.05.2023թ. ներկայացված դիմումը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Համաձայնություն տալ «ՄՈՒԼՏԻ ՄԵՋԻՔ ՄՈԼ» ՍՊԸ-ին (արտարժույթի առուվաճառքի թիվ 866 լիցենզիա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Վերին Պտղնի, 5-րդ փող. 1-ին փակուղի 5):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                           Հովհաննես Խաչատրյան