ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Էջմիածին ներկայացուցչությունը գրանցումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/273 Ա
29.05.2023
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Էջմիածին ներկայացուցչությունը գրանցումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008 թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 50-րդ կետը, հաշվի առնելով ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից 24.05.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Էջմիածին ներկայացուցչությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ