«ՋԻ ԷՆ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ջի Էն Ֆորմուլա» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, որակավորված ներդրողների պայմանագրային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/272 Ա

29.05.2023

«ՋԻ ԷՆ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ջի Էն Ֆորմուլա» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, որակավորված ներդրողների պայմանագրային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը և հաշվի առնելով «ՋԻ ԷՆ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՋԻ ԷՆ Ֆորմուլա» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, որակավորված ներդրողների պայմանագրային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 25.05.2023 թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ՋԻ ԷՆ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՋԻ ԷՆ Ֆորմուլա» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, որակավորված ներդրողների պայմանագրային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ