«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/270 Ա

24.05.2023

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մայիսի 24-ի թիվ 22 արձանագրություն) և «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության 10.05.2023թ. և 17.05.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխությունը՝ հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի 2023 թվականի ապրիլի 25-ի թիվ 3-Լ որոշմամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                    Արմեն Նուրբեկյան