«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/269 Ա

24.05.2023

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2023 թվականի մարտի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝
• 10,000,000,000 ՀՀ դրամ ծավալով, 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի տոկոսադրույքը 11,75%, 4 տարի շրջանառության ժամկետով,
• 10,000,000 ԱՄՆ դոլար ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի տոկոսադրույքը 6%, 4 տարի շրջանառության ժամկետով,
• 10,000,000 եվրո ծավալով, 100 եվրո անվանական արժեքով, արժեկտրոնի տոկոսադրույքը 4,5%, 4 տարի շրջանառության ժամկետով,
անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2023 թվականի ապրիլի 27-ին և մայիսի 18-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մայիսի 24-ի թիվ 22 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 2023 թվականի մարտի 31-ին (ապրիլի 27-ին և մայիսի 18-ին ներկայացված լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
տեղակալ Արմեն Նուրբեկյան