«ԱՌԱԲԵԼԼԱ ԳԼՈԲԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԳՐԻՆ ԻՆՎԵՍԹ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/266 Ա

23.05.2023

«ԱՌԱԲԵԼԼԱ ԳԼՈԲԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԳՐԻՆ ԻՆՎԵՍԹ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մայիսի 10-ի թիվ 20 արձանագրություն), քննարկելով «ԱՌԱԲԵԼԼԱ ԳԼՈԲԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ կողմից՝ «ԱՌԱԲԵԼԼԱ ԳԼՈԲԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԳՐԻՆ ԻՆՎԵՍԹ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի ապրիլի 25-ին և մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 03.05.2023թ. թիվ 1/227Ա որոշմամբ կասեցված՝ «ԱՌԱԲԵԼԼԱ ԳԼՈԲԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԳՐԻՆ ԻՆՎԵՍԹ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ