«ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԲԸ-ի «ԲԵՐՔԼԻ ՊՐԵՄԻԵՐ ՖՈՆԴ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/265 Ա
23.05.2023
«ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԲԸ-ի «ԲԵՐՔԼԻ ՊՐԵՄԻԵՐ ՖՈՆԴ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը, և հաշվի առնելով «ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ «ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԲԸ-ի «ԲԵՐՔԼԻ ՊՐԵՄԻԵՐ ՖՈՆԴ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 19.05.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԵՐՔԼԻ ՊՐԵՄԻԵՐ ՖՈՆԴ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ