«Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Հրազդան» և «Մասիս» մասնաճյուղերի գործունեության վայրի փոփոխությունները հաշվառելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/260 Ա
22.05.2023
«Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Հրազդան» և «Մասիս» մասնաճյուղերի գործունեության վայրի փոփոխությունները հաշվառելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 104-րդ կետը, «Յուփեյ» ՓԲԸ 12.04.2023թ., 18.04.2023թ. և 26.04.2023թ. դիմումը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Հաշվառել «Յուփեյ» Փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Հրազդան» և «Մասիս» մասնաճյուղերի գործունեության վայրի փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ