«Ինվեսթմենթ Քոմիթի» ՍՊԸ-ի «Սպրինտ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/253 Ա
18.05.2023
«Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սպրինտ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը և քննարկելով «Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սպրինտ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 21.04.2023 թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել «Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սպրինտ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 26.04.2023 թ. թիվ 1/205Ա որոշմամբ կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Գրանցել «Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սպրինտ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՄԵՆ ՆՈՒՐԲԵԿՅԱՆ