«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Պրիվիլեգիա մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/247 Ա
17.05.2023
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Պրիվիլեգիա մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (17.05.2022 թ. թիվ 21 արձանագրություն) և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 03.05.2023 թ. միջնորդագիրը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Թույլատրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Պրիվիլեգիա մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Պրիվիլեգիա մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՐՄԵՆ ՆՈՒՐԲԵԿՅԱՆ