«Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/244 Ա

16.05.2023

«Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008 թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության 07.04.2023 թ., 11.04.2023 թ. և 25.04.2023 թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Ռուզաննա Սահակյանին:
2. «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Ռոբերտ Մելիքյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                        ԱՐՄԵՆ ՆՈՒՐԲԵԿՅԱՆ