«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/235 Ա
10.05.2023
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (10.05.2023 թ. թիվ 20 արձանագրություն) և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ 25.04.2023 թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ վարչության անդամի պաշտոնում գրանցված Տաթևիկ Ջանոյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՐՄԵՆ ՆՈՒՐԲԵԿՅԱՆ