«ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/231 Ա

03.05.2023

«ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ն 2023 թվականի ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել մինչև 12,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 1000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ծրագրային ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը: «ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ն 2021 թվականի ապրիլի 26-ին ՀՀ  կենտրոնական բանկ է    ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մայիսի 3-ի թիվ 19 արձանագրություն)`

 Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Գրանցել «ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 12,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 1000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
  2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

                                                                   ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ