«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ 16 մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/229 Ա
03.05.2023
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ 16 մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (03.05.2023թ. արձանագրություն թիվ 19) և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ 17․04.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Թույլատրել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Արարատյան», «Ձորագետ», «Ապարան», «Թալին», «Ասկերան», «Նոր Հաճըն», «Դիլիջան», «Վարդենիս», «Սևան», «Նորագավիթ», «Լոռի», «Անի», «Քաջարան», «Մասիվ», «Նոր Արեշ», «Կիևյան» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը:
2. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Արարատյան», «Ձորագետ», «Ապարան», «Թալին», «Ասկերան», «Նոր Հաճըն», «Դիլիջան», «Վարդենիս», «Սևան», «Նորագավիթ», «Լոռի», «Անի», «Քաջարան», «Մասիվ», «Նոր Արեշ», «Կիևյան» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ համապատասխան փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ