«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ հասարակ բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/226 Ա
03.05.2023
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության հասարակ բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 15,000,000 հատ, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը: «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2023 թվականի ապրիլի 26-ին, ապրիլի 28-ին և մայիսի 2-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մայիսի 3-ի թիվ 19 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված 15,000,000 հատ, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ