Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 02.04.2007 թվականի թիվ 1/419 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/224 Ա

02.05.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 02.04.2007 թվականի թիվ 1/419 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի լիիրավ իրավահաջորդը և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ 10.03.2023թ., 10.04.2023թ. և 13.04.2023թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 02.04.2007թ-ի՝ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ թիվ 1/419 Ա որոշման 1-ին կետում «վարչության անդամի» բառերը փոխարինել «վարչության նախագահի տեղակալի - վարչության անդամի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ