«ԶԵՆԴԵՐ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող) ղեկավարներին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/215 Ա
28.04.2023
«ԶԵՆԴԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող) ղեկավարներին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 22-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թ. հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 10-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (05.04.2023թ. թիվ 15 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023թ. ապրիլի 28-ի թիվ 60 Ա որոշումը և «ԶԵՆԴԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության՝ 20.09.2022թ., 02.11.2022թ., 08.11.2022թ., 18.11.2022թ., 29.11.2022թ., 15.12.2022թ., 16.01.2023թ., 20.02.2023թ., 14.03.2023թ. և 27.03.2023թ. միջնորդագրերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. «ԶԵՆԴԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող) գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Հակոբ Ղոնջեյանին:
2. «ԶԵՆԴԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող) գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Ռաֆայել Վարդանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ