«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ԳԱՎԱՌ», «ԱՐԻՆ ԲԵՐԴ» և «ՆՈՐԱԳԱՎԻԹ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/212 Ա

26.04.2023

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԳԱՎԱՌ», «ԱՐԻՆ ԲԵՐԴ» և «ՆՈՐԱԳԱՎԻԹ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. ապրիլի 26-ի թիվ 18 արձանագրություն) և «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 30.03.2023թ., 12.04.2023թ. և 19.04.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԳԱՎԱՌ», «ԱՐԻՆ ԲԵՐԴ» և «ՆՈՐԱԳԱՎԻԹ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը:
2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԳԱՎԱՌ», «ԱՐԻՆ ԲԵՐԴ» և «ՆՈՐԱԳԱՎԻԹ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ