«Էյ Էմ Փի Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գրոութ Լենդ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/210 Ա

26.04.2023

«Էյ Էմ Փի Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գրոութ Լենդ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի ապրիլի 26-ի թիվ 18 արձանագրություն) և քննարկելով «Էյ Էմ Փի Մենեջմենթ» ՍՊԸ՝ «Գրութ Լենդ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «Էյ Էմ Փի Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գրութ Լենդ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ