«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/206 Ա
26.04.2023
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել մինչև 1,667,000,000 ՀՀ դրամ ծավալով (որից՝ առավելագույնը մինչև 4,000,000 ԱՄՆ դոլար ծավալով), արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2023 թվականի ապրիլի 20-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի ապրիլի 26-ի թիվ 18 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ մինչև 1,667,000,000 ՀՀ դրամ ծավալով (որից՝ առավելագույնը մինչև 4,000,000 ԱՄՆ դոլար ծավալով) արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ