«Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սպրինտ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդ»-ի կանոնների փոփոխությունների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/205 Ա
26.04.2023
«Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սպրինտ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդ»-ի կանոնների փոփոխությունների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, քննարկելով «Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սպրինտ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդ»-ի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 21.04.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սպրինտ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդ»-ի կանոնների փոփոխությունների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ