«ԷՄ ԷՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/204 Ա
25.04.2023
«ԷՄ ԷՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007թ. թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.04.2023թ. թիվ 47Ա որոշումը և հաշվի առնելով «ԷՄ ԷՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 06.04.2023թ. ներկայացված դիմումը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Համաձայնություն տալ «ԷՄ ԷՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին (արտարժույթի առուվաճառքի թիվ 864 լիցենզիա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Էրեբունու փողոց 18 շենք):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ