«ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/203 Ա

25.04.2023

«ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007թ. թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.04.2023թ. թիվ 39Ա որոշումը և հաշվի առնելով «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 07.04.2023թ. ներկայացված դիմումը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Համաձայնություն տալ «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին (արտարժույթի առուվաճառքի թիվ 837/2 լիցենզիա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Շարուրի փողոց 24/4):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ