«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/202 Ա

20.04.2023

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով «Արդշինբանկ» ՓԲԸ 22.03.2023 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ «Սարդարապատ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Սերգեյ Ահարոնյանին:
2. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ «Նալբանդյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Հայկ Մելքոնյանին:
3. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ «Ուրարտու» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Ստեփան Անդրեասյանին:
4. Գրանցել Սերգեյ Ահարոնյանին «Արդշինբանկ» ՓԲԸ «Արմավիր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
5. Գրանցել Հայկ Մելքոնյանին «Արդշինբանկ» ՓԲԸ «Ուրարտու» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
6. Գրանցել Ստեփան Անդրեասյանին «Արդշինբանկ» ՓԲԸ «Նալբանդյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
7. Գրանցել Արամայիս Վարդանյանին «Արդշինբանկ» ՓԲԸ «Սարդարապատ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ