«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/197 Ա

19.04.2023

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005 թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը և հաշվի առնելով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ 03.04.2023 թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Անի Հանիսյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ