««ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՎԻՇԱՊ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹ» փակ ոչ հրապարակային, պայմանագրային ներդումային ֆոնդի» կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/193 Ա

19.04.2023

««ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՎԻՇԱՊ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹ» փակ ոչ հրապարակային, պայմանագրային ներդումային ֆոնդի» կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի ապրիլի 19-ի թիվ 17 արձանագրություն) և քննարկելով ««ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՎԻՇԱՊ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹ» փակ ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի» կանոնները գրանցելու համար 2023 թվականի ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել ««ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՎԻՇԱՊ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹ» փակ ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի» կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ