«ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒԸՐՆՍ ԲՐՈՔԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/187 Ա
18.04.2023
«ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒԸՐՆՍ ԲՐՈՔԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 146-րդ կետի 2)-րդ ենթակետը և 179-րդ կետը, հաշվի առնելով «ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒԸՐՆՍ ԲՐՈՔԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 20.03.2023 թ. և 04.04.2023 թ. միջնորդագրերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒԸՐՆՍ ԲՐՈՔԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Սուսաննա Աբրահամյանին:
2. «ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒԸՐՆՍ ԲՐՈՔԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Նվարդ Կարապետյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ