«Արֆին» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասիվ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/186 Ա

18.04.2023

«Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, §Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 23.03.2023թ., 27.03.2023թ., 05.04.2023թ. և 07.04.2023թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Անահիտ Գաբրիելյանին:
2. Գրանցումից հանել «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Գայանե Ֆանդունցին:
3. Գրանցումից հանել «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնում գրանցված Արմենուհի Մինասյանին:
4. «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Ստեփան Թորոսյանին:
5. «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Մարինե Դարբինյանին:
6. «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնում գրանցել Գայանե Ֆանդունցին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ