«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/185 Ա
14.04.2023
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005 թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 17.03.2023 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Վայք» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Խաչիկ Վարդանյանին:
2. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Զեյթուն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Միխայիլ Ամիրխանյանին:
3. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Երևան մոլ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Բաբկեն Միքայելյանին:
4. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Տերյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված:
5. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Չարենցավան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Մխիթար Հարությունյանին:
6. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Հրազդան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Կարեն Հարությունյանին:
7. Գրանցել Խաչիկ Վարդանյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Սիսիան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
8. Գրանցել Միխայիլ Ամիրխանյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Տերյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
9. Գրանցել Բաբկեն Միքայելյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Զեյթուն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
10. Գրանցել Լիլիթ Աբազյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Երևան մոլ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
11. Գրանցել Մխիթար Հարությունյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Հրազդան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
12. Գրանցել Կարեն Հարությունյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Վայք» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ