«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/184 Ա
14.04.2023
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 15.03.2023 թ., 29.03.2023 թ., 06.04.2023թ. և 10.04.2023 թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Հիփոթեքային վարկավորման կենտրոն մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արտյոմ Ղորխմազյանին:
2. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Արաբկիր մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Հարություն Թումասյանին:
3. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Նորք մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արտյոմ Ղորխմազյանին:
4. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Հիփոթեքային վարկավորման կենտրոն մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Սերգեյ Պապոյանին:
5. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի անդամի պաշտոնում գրանցել Մերի Մարգարյանին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ