«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/182 Ա
13.04.2023
«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 216-րդ կետը և հաշվի առնելով «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 06.04.2023 թ. միջնորդագիրը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Էջմիածին» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում գրանցել Տիգրան Միրզոյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ