«Մովչան Մենեջմենթ Լիմիթեդ» մասնավոր ընկերության «Արագած» ոչ հրապարակային, միջակայքային պայմանագրային ներդումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/179 Ա

12.04.2023

«Մովչան Մենեջմենթ Լիմիթեդ» մասնավոր ընկերության «Արագած» ոչ հրապարակային, միջակայքային պայմանագրային ներդումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 16 արձանագրություն) և քննարկելով «Մովչան Մենեջմենթ Լիմիթեդ» մասնավոր ընկերության «Մովչան Մենեջմենթ Լիմիթեդ» մասնավոր ընկերության «Արագած» ոչ հրապարակային, միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «Մովչան Մենեջմենթ Լիմիթեդ» մասնավոր ընկերության «Արագած» ոչ հրապարակային, միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ