«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/166 Ա

07.04.2023

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005 թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ՝ 23.03.2023 թ., 28.03.2023 թ. և 03.04.2023 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Սյուզաննա Գալստյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՌՈՍԻԱ-1» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
2. Գրանցել Արշակ Բայադյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՄԵՏԱՔՍ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
3. Գրանցել Մարատ Պողոսյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՇԵՆԳԱՎԻԹ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
4. Գրանցել Յուրի Ստեփանյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
5. Գրանցել Արտաշես Մակարյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԶԵՅԹՈՒՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
6. Գրանցել Արսեն Ահարոնյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՍԱՐԱՋՈՎ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
7. Գրանցել Արմեն Եդիգարյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
8. Գրանցել Արտյոմ Արզումանյան «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
9. Գրանցել Դավիթ Ղազարյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԿՈՏԱՅՔ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
10. Գրանցել Վահե Սլդոյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԱՎԱՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
11. Գրանցել Արման Կարապետյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
12. Գրանցել Լաերտ Բաղդասարյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԱՋԱՓՆՅԱԿ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
13. Գրանցել Ռաֆայել Հովհաննիսյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՆԱԻՐԻ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ