«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/158 Ա
04.04.2023
«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը և քննարկելով «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 31.03.2023 թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները՝ կապված նաև ֆոնդի անվանափոխության հետ (ֆոնդի նոր անվանումն է՝ «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԲԱՐՁՐ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ