«ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/153 Ա

04.04.2023

«ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մարտի 22-ի թիվ 13 արձանագրություն), «ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 15.12.2022թ., 12.01.2023թ. և 16.02.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 23.12.2022թ. թիվ 1/626Ա որոշմամբ կասեցված՝ «ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ