«ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ին լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0020 լիցենզիան վերաձևակերպելու դիմումի քննության կասեցված 20-օրյա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/149 Ա

04.04.2023

«Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ին լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0020 լիցենզիան վերաձևակերպելու դիմումի քննության կասեցված 20-օրյա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, 17.10.2022թ., 07.11.2022թ., 14.11.2022թ., 23.11.2022թ., 30.11.2022թ. և 12.12.2022թ. «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 16.12.2022 թվականի թիվ 1/615 Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (29.03.2023թ. թիվ 14 արձանագրություն) եզրակացությունը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ ներդրումային ընկերությանը լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0020 լիցենզիան վերաձևակերպելու՝ օրենքով սահմանված 20-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ