«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամ նշանակելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/131 Ա

31.03.2023

«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամ նշանակելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի (այուհետ նաև՝ «Հիմնադրամ») տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ծանուցումը՝ խորհրդի անդամի թափուր տեղի մասին,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 18-րդ հոդվածով, «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 11.04.2022թ.թիվ 1/169-Լ որոշման 5-րդ կետով և Հիմնադրամի կանոնադրության 32-րդ և 33-րդ կետերով՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղում նշանակել Վիկտորյա Այդինյանին՝ ՀՀ կենտրոնական բանկի առաջադրմամբ։

Մարտին Գալստյան