«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/129 Ա
29.03.2023
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության եւ թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. մարտի 29-ի թիվ 14 արձանագրություն) և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 20.02.2023թ., 21.02.2023թ. և 11.03.2023թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալի, տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Տարաս Կլադչենկոյին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ